Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Գիտական մրցույթ

Գիտական մրցույթ
05.06.2015 | 13:10

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կազմակերպում է գիտական թեմաների հայտերի «Շիրակի մարզի գիտական կազմակերպություններում իրականացվող գիտական հետազոտությունների աջակցության ծրագիր-2015» մրցույթ:
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով` գրանցվելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգում՝ https://grants.scs.am հասցեում, մինչև 2015 թվականի հուլիսի 6-ը ներառյալ (մինչև Երևանի ժամանակով ժամը 18:00):
Մրցույթի հրավերի փաթեթը զետեղված է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի ինտերնետային կայքում՝ http://scs.am/files/hraver-mrcuyt-shirak-2015.doc:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 - 17:00 (հեռախոս՝ 21-01-40/113, 108):

Դիտվել է՝ 2538

Մեկնաբանություններ